Կարևոր իրադարձություններ

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

17 Հուլիս, 2022 10:59
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ 17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։

Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։ Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կնդունի համաշխարհային կոնգրես։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։

Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն։ Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը` նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին