Կարևոր իրադարձություններ

Մարվել են ընդհանուր մոտ 14.9 հա տարածքում բռնկված հրդեհները

17 Հուլիս, 2022 10:09
Մարվել են ընդհանուր մոտ 14.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին՝ 5 հա,

Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 1200 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 2.5 հա, Աբովյան քաղաքում՝ 4800 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 4500 քմ, Իջևան քաղաքում՝ 1000 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 14.9 հա:

 

Լրահոս

Դիտել ավելին