Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հավաքականը եզրափակչում է (լուսանկարներ)

17 Հուլիս, 2022 00:15
Հայաստանի հավաքականը եզրափակչում է (լուսանկարներ)

Կոսովոյում ավարտին է մոտենում մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները:

Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, Հայաստանը կիսաեզրափակչում 70:58 հաշվով առավելության հասավ Կոսովոյի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գրեգորի Մողոյանը: Նա վաստակել է 28 միավոր, 5 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հայաստանը եզրափակչում կմրցի Անդորրա-Ալբանիա զույգի հաղթողի հետ:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին