Կարևոր իրադարձություններ

Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցմանը դեմ արտահայտվող ակտիվիստների կոչերին արձագանքել են միայն կովերը. Ն. Մարգարյան

16 Հուլիս, 2022 16:02
Հեղինակ՝ Նինա Մարգարյան
Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցմանը դեմ արտահայտվող ակտիվիստների կոչերին արձագանքել են միայն կովերը. Ն. Մարգարյան
Ֆեյսբուքյան օգտատեր Նինա Մարգարյանը հրապարակում է արել` գրելով.
 

«Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցմանը դեմ արտահայտվող ակտիվիստների կոչերին արձագանքել են միայն կովերը...

Ուրեմն 1 շաբաթ է, ինչ Գարեգին Միսկարյանն ու Աշոտ Խաչատրյանը, բնականաբար կասկածելի աղբյուրներից ստացված գումարներով, ֆեյսբուքում նախաձեռնել էին միջոցառում, իվենթ, որ այսօր գնան Հատիս և իբր թե սարը պաշտպանեն: Թե ինչից էին պաշտպանելու ու ինչը անհասկանալի էր, ինչևէ մարդիկ «վիզ» էին դրել:

Այսօր, գնում հասնում են Հատիս և օ~ հրաշք, նրանց կոչին արձագանքել էին և հավաքվել էին, բայց կովերը: Հա հա, Աշոտ Խաչատրյանն ինքն էր այդ լուսանկարը հրապարակել:

Մեծ հաշվով, այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Հատիսի գագաթին շինաշխատանքներ չեն կատարվում հիմա, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին մասնագիտական եզրակացության համար, նոր դրանից հետո պետք է մեկնարկեն շինաշխատանքները:

Այնպես որ արկածախնդիր ակտիվիստների այս մանիպուլացիան ոչ միայն ոչ ոք չկերավ, այլև իրենք իրենց հերթական անգամ խայտառակեցին և «պալիտ» արեցին, որ իրենց շահագրգռվածությունը բացառապես ինչ-որ մեկի քմահաճույքով էր պայմանավորված:

Սա ևս մեկ շատ հստակ ցուցիչ էր, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գաղափարը ինքնին միայն դրական ձևով է արձագանք գտել հանրության շրջանում, մարդիկ հասկացել են դրանից բխող օգտակարությունը և չեն տրվում ոչ մի տեսակ էժան մանիպուլացիայի»:

 

Լրահոս

Դիտել ավելին