Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 14 մարդ մահացել է

16 Հուլիս, 2022 15:22
Մեքսիկայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 14 մարդ մահացել է

Մեքսիկայի ռազմաօդային ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռն արևմտյան Սինալոա նահանգում կործանվել է: 

Ինչպես հայտնում են Մեքսիկայի պաշտպանության նախարարությունից, ուղղաթիռում գտնվող 15 անձանցից 14-ը մահացել են, մեկին բուժօգնություն է տրամադրվում:

Վթարի պատճառները պարզելու համար պաշտպանական գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում: 
 

Լրահոս

Դիտել ավելին