Կարևոր իրադարձություններ

Բուլկի Արամը հետախուզման մեջ շարունակում է փող աշխատել. «Հրապարակ»

16 Հուլիս, 2022 09:18
Բուլկի Արամը հետախուզման մեջ շարունակում է փող աշխատել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որն արդեն երեք տարի է՝ գտնվում է փախուստի ու հետախուզման մեջ, շարունակում է տնօրինել ժամանակին իր կողմից սեփականաշնորհված «Հայարդնախագծի» շենքը, որը տարիներ շարունակ տրամադրել է պետական որոշ մարմինների, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը։ Այսինքն՝ քրեական հետապնդման եւ հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ, շարունակում է պետության հաշվին գումար ստանալ։

Մենք տեղեկացանք, որ ժամանակին պետությունից սեփականաշնորհված շենքն այս պահին տիրություն է անում Արամ Հարությունյանի եղբայրը, որն անգամ որոշ խնդիրներ է առաջացնում՝ շենքի դիմացի ավտոկայանատեղիում այլ պետական կառույցների աշխատակիցների մեքենաների կայանման հետ կապված։ 

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից օրերս հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այժմ այս շենքի հարցում, ում է պատկանում այն եւ ինչ ճակատագիր է ունենալու։ «Էնտեղ սեփականատիրոջ փոփոխություն, որքանով ես տեղյակ եմ, տեղի չի ունեցել։ Էս մասով, եթե չեմ սխալվում, կա նաեւ հարուցված քրեական գործ, այսինքն՝ այստեղ հարցն իրենց է ուղղված, մեր մասով չէ»,- ասաց Առնակ Ավետիսյանը։ Փորձեցինք ճշտել՝ այսինքն, հիմա Արամ Հարությունյանը շարունակո՞ւմ է տնօրինել այդ շենքը։ «Որքանով տեղյակ եմ՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությանն է պատկանում դեռ, բայց կան իրավական գործընթացներ, որոնց վերաբերյալ հիմա չեմ կարող ինֆորմացիա փոխանցել»,- ասաց նա։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին