Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Ստիպված պիտի խնդրեմ գոնե կես ապացույց ներկայացնել. Վ. Ալեքսանյանն անդրադարձել է «Հրապարակ»-ի հոդվածին

16 Հուլիս, 2022 00:14
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Ստիպված պիտի խնդրեմ գոնե կես ապացույց ներկայացնել. Վ. Ալեքսանյանն անդրադարձել է «Հրապարակ»-ի հոդվածին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊԿ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հրապարակ»-ի այսօրվա հրապարակմանը` գրելով.

««Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմին խնդրում եմ այս գրառումը կարդալ միայն սթափ վիճակում:

Այսօր առավոտյան իրեն լրատվամիջոց անվանող «Հրապարակ» օրաթերթը հոդված էր տպել, որում ասվում էր, թե իբր ես ու իմ գործընկեր Արմեն Խաչատրյանը Մեղրիում գտնվող «Մերսի» սրճարանում գինովցել ենք, խանգարել մյուս հաճախորդներին ու վերջիններս էլ ստիպված դիմել են սրճարանի տնօրինությանը՝ մեզ սաստելու խնդրանքով։

Ես չգիտեմ, թե նշյալ օրաթերթում գինովցած ովքեր և ինչեր են անում, ես նաև չգիտեմ թե այդ ամենի հետևանքով ինչ հոդվածներ են ծնվում, բայց ստիպված եմ հերթական անգամ արձագանքել պատիվս արատավորող հերթական զրպարտչական պարունակությանը։

1. Ես կյանքումս ԵՐԲԵՔ չեմ եղել Մեղրիում գտնվող «Մերսի» սրճարանում։

2. Լինի Սյունիքում, թե այլ մարզում որտեղ էլ մենք գործընկերներով նստում ենք հացի, միշտ էլ թե՛ մեզ են մոտենում, թե՛ մենք ենք մոտենում ու ԵՐԲԵՔ ոչ մի բացասական երանգով շփում չենք ունեցել մեր քաղաքացիների հետ, որ մի բան էլ վերջիններս դիմեն հանրային սննդի օբյեկտի տնօրինությանը։

Եթե «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմը ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ պատրաստ է պնդել հակառակը, ապա ստիպված պիտի խնդրեմ գոնե ԿԵՍ ապացույց ներկայացնել։

Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա անհնար է ու անհնար է մի պարզ պատճառով․ իրենց գրածը իրականության հետ ճիշտ նույնքան կապ ունի, որքան նշյալ օրաթերթը լրատվության, այսինքն՝ 0:

Իսկ իրականությունը, սիրելի քաղաքացիներ, այն է, որ օրաթերթի ու դրա տերերի վերջին ամսիների քաղաքական նարատիվն այն է, որ մենք հերիք չի ամեն մեկս 100-300 թիկնապահ ունենք, դեռ մի բան էլ առհասարակ սրճարան ու ռեստորան ենք վախենում գնանք, գնալու դեպքում էլ մի տհաճ պատմություն է լինում։ Այնինչ իրականությունը լրիվ հակառակն է։ Հայաստանի բոլոր մարզերում ու բնակավայրերում մեր քաղաքացիներից ստացած ջերմության չափը անհամեմատելի է նույնիսկ այն դրամների զրոների հետ, որոնց դիմաց որոշ լրատվամիջոցներ իմ դեմ կեղծ ու նողկալի հոդվածներ են գրում։

Սթափություն եմ մաղթում օրաթերթի աշխատակիցներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին