Կարևոր իրադարձություններ

Ինչ պետք է իմանալ բուստեր (խթանիչ) դեղաչափի մասին

15 Հուլիս, 2022 22:21
Ինչ պետք է իմանալ բուստեր (խթանիչ) դեղաչափի մասին

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.

 ✅ պատվաստվել COVID-19-ի դեմ,

✅ ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,

✅ կրել դիմակ,

✅ հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել,

✅ խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,

✅ պահպանել սոցիալական հեռավորություն,

✅ հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում:

Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ Shabat.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանն ասել էր, ՀՀ-ում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է BA.4 և BA.2 ենթատեսակները, հետազոտությունները շարունակական ընթացքի մեջ են`նշելով, որ վարակվածների հստակ թիվ չի կարող ասել, քանի որ հետազոտությունները շարունակվում են, ավելի ընդգրկուն տվյալներ կկարողանան ասել ավելի ուշ: 

 

Լրահոս

Դիտել ավելին