Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    408
    418

  • EUR

    392,5
    412,5

  • RUB

    6,39
    7,24

Կարևոր իրադարձություններ

Իրականացվել է 102 տ կշռող բեռնափոխադրում. թույլատրելի զանգվածը գերազանցվել է ավելի քան 60 տոննայով

15 Հուլիս, 2022 18:15
Իրականացվել է 102 տ կշռող բեռնափոխադրում. թույլատրելի զանգվածը գերազանցվել է ավելի քան 60 տոննայով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի փոխանցմամբ`հուլիսի 14-ին և 15-ին Տեսչական մարմինը  կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 19 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։

«Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննան է։

2 օրվա  ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։ 

 

Լրահոս

Դիտել ավելին