Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմի պատրիարքը Բայդենին հայկական հախճապակե ափսե և նուռ է նվիրել

15 Հուլիս, 2022 17:55
Երուսաղեմի պատրիարքը Բայդենին հայկական հախճապակե ափսե և նուռ է նվիրել

Երուսաղեմի հայոց  պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ:

Պատրիարք սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել այլ թեմաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին