Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում Opel-ի կողաշրջման հետևանքով ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

15 Հուլիս, 2022 11:50
Գեղարքունիքում Opel-ի կողաշրջման հետևանքով ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն և  4-ամյա Շուշան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Վթարի փաստով՝ ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ քննչական վարույթ է նախաձեռնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին