Կարևոր իրադարձություններ

Քամու հետևանքով տանիքներ են վնասվել

15 Հուլիս, 2022 09:58
Քամու հետևանքով տանիքներ են վնասվել

Հուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին