Կարևոր իրադարձություններ

Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել, սակայն նախագահն այն չի ընդունել

15 Հուլիս, 2022 09:28
Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել, սակայն նախագահն այն չի ընդունել

Ինչպես տեղեկանում ենք իտալական կառավարության մամուլի ծառայությունից, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ հրաժարական է տալիս։

«Ես այսօր ուզում եմ հայտարարել, որ երեկոյան կներկայացնեմ հրաժարականիս դիմումը Հանրապետության նախագահին»,- Կառավարության նիստում ասել է Դրագին:

Սակայն, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան չի ընդունել այդ հրաժարականը։ Հետևաբար, Դրագին ելույթ կունենա պառլամենտում, որպեսզի ստեղծված իրավիճակին տա գնահատական։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարիո Դրագիի գրասենյակը հայտարարություն էր տարածել վարչապետի՝ հրաժարականի մտադրության մասին։  Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ վարչապետը հրաժարական կտա կոալիցիայի պառակտումից հետո։  Պատճառն այն է, որ կոալիցիայի հիմնական անդամը՝  «Հինգ աստղերի շարժումը», բոյկոտել է կառավարությանը վստահության քվեն:  

 

Լրահոս

Դիտել ավելին