Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը նոր լիազորություններ է ուզում. «Ժողովուրդ»

15 Հուլիս, 2022 08:45
ՊԵԿ-ը նոր լիազորություններ է ուզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Գործող օրենսդրական կարգավորումներով՝ հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա։ 

Այսպես ստացվում է, որ տնտեսվարողը մի օր շատ պատահական կարող է հայտնաբերել, որ իր՝ բանկային գաղտնիք համարվող ու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ոտնահարվել է: Սա մեծ աղմուկ է առաջացրել գործարարների, իրավաբանների ու մասնագետների միջավայրում, եւ նոր բունտ է հասունանում այդ թեմայով:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին