Կարևոր իրադարձություններ

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ19 ահազանգ է ստացվել

15 Հուլիս, 2022 09:00
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ19 ահազանգ է ստացվել

Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, 

Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 2 հա,

Արագածոտնի մարզի՝ Թալին քաղաքում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ 10 հա, Արամուս գյուղում՝ 200 քմ, 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 1.5 հա, Գնդեվազ գյուղում՝ 700 քմ, 

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1․5 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 2300 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա, Ոսկեվան գյուղում՝ 300 քմ, Բերդավան գյուղում՝ 11 հա, Հովք գյուղում՝ 2500 քմ։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա:

 

Լրահոս

Դիտել ավելին