Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամ է ակտիվ համագործակցել ԲՏԱ նախարարության հետ. Մխիթար Հայրապետյան

14 Հուլիս, 2022 21:20
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
«Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամ է ակտիվ համագործակցել ԲՏԱ նախարարության հետ. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր «Իմ քայլը» հիմնադրամում հյուրընկալել եմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին։ Համատեղ քննարկել ենք «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով։

Ներկայացրել եմ նաև «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակում դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված հայազգի դասախոսները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին հայտնել եմ հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել եմ հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերին:

Ելնելով «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունից, որի հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է, մարդուն գիտելիք և հմտություն տալը, ընդգծել եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամ է ակտիվ համագործակցել ԲՏԱ նախարարության հետ»։

 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին