Կարևոր իրադարձություններ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՇՄՆ

14 Հուլիս, 2022 21:00
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՇՄՆ

ՀՀ ՇՄՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները

Հարգելի քաղաքացիներ, հատկապես տաք եղանակին ավելի են ընդգծվում մթնոլորտային օդի աղտոտման հետևանքները, որոնք կանխելու համար ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝
այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում,
այրել կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում,
բնակավայրերում տեղափոխել տերրիկոնները (հանքահորներից դուրս թափված անպետք ապարների կույտեր), հանքակույտերը և լցակույտերը,
պահեստավորել արդյունաբերական թափոնները, արտադրական, կենցաղային աղբը և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնները,
 այրել նշված թափոնները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում:
Կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ՝
պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով,
լվանալ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը,
ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով,
 օդի դրական ջերմաստիճանի դեպքում օրվա ընթացքում պարբերաբար ջրել շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս,
հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ,
 սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով,
շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:

Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտողները ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության»։

 

Լրահոս

Դիտել ավելին