Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    408
    430

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին հարցի քննարկումը 1 շաբաթով հետաձգվել է

14 Հուլիս, 2022 20:51
33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին հարցի քննարկումը 1 շաբաթով հետաձգվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում եղել է «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում՝ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում:

«Ազգային ժողովի 8-րդ գումարման 2022 թվականի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի քվեարկություններին պատգամավորների մասնակցության վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ 33 պատգամավոր անհարգելի բացակայել է վերոնշյալ ժամանակահատվածում տեղի ունեցած քվեարկությունների առնվազն կեսից: ԱԺ նախագահը հայտնել է, որ անհարգելի բացակայած պատգամավորները պատշաճ տեղեկացվել են վերոնշյալ հարցով խորհրդի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ: Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը, խորհրդի անդամներին ուղղված գրությամբ, հայտնել են, որ հրաժարվում են մասնակցել խորհրդի նիստին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին