Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները. ՔԿ

14 Հուլիս, 2022 19:15
Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ով ըստ իր եղբոր՝ 2022թ. հունիսի 6-ի ահազանգի՝ տանից դուրս էր եկել և չէր վերադարձել: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022թ. հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին