Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Իգիթյանը՝ Էստոնիայում ՀՀ դեսպան

14 Հուլիս, 2022 18:40
Հովհաննես Իգիթյանը՝ Էստոնիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայում ՀՀ դեսպան: Հրամանագրում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»։

 

Լրահոս

Դիտել ավելին