Կարևոր իրադարձություններ

Այսօր Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառումն էր. Տիգրան Ավինյան

14 Հուլիս, 2022 18:30
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Այսօր Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառումն էր. Տիգրան Ավինյան

Նախկին փոխվարչապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառումն էր, որի առիթով շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և դասախոսներին։

Առհասարակ, Հայաստանում շատ թերագնահատված է միջին մասնագիտական հաստատությունների ներուժը, որը վստահ եմ նաև իրազեկման ոչ բավարար մակարդակով է պայմանավորված։

Պոլիտեխնիկական քոլեջը հանդիսանում է Հայստանում խոշորագույնը։ Հիմնական ուղղությունները ներառում են վեբ դիզայն և ծրագրավորում, ռադիոէլեկտրոնային համակարգերի վերանորոգում, կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր և այլ շուկայում պահանջարկված ինժեներական ուղղություններ։ Ամեն տարի քոլեջը տեխնոլոգիական ոլորտի համար պատրաստում է պրակտիկ գիտելիքներով 300-400 մասնագետ։
Հիմնական դպրոցի սիրելի շրջանավարտներ, անպայմանորեն դիտարկեք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ուսումը շարունակելու տարբերակների ցանկում։ Դուք կստանաք պրակտիկ գիտելիքներ, որոնք հնարավորություն կընձեռեն միանգամից մտնել աշխատաշուկա։

Քոլեջի սիրելի շրջանավարտներ,

Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»։

 

Լրահոս

Դիտել ավելին