Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    408
    418

  • EUR

    392,5
    412,5

  • RUB

    6,39
    7,24

Կարևոր իրադարձություններ

Քրիստոսի արձանի թեման շահարկողներն առաջինն են վազելու նկարվելու. ֆեյսբուքյան օգտատեր

14 Հուլիս, 2022 18:00
Քրիստոսի արձանի թեման շահարկողներն առաջինն են վազելու նկարվելու. ֆեյսբուքյան օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Աբել Մկրտչյանն իր էջում գրել է.

 

«Արդեն մի քանի օր է ուշի-ուշով հետևում եմ, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման թեմայի հետ կապված ու մեղմ ասած շոկի մեջ եմ: Էս ու՞ր է հասել մեր հասարաակությունը: Օրը մի հատ կիսամեռ կառույց է ի հայտ գալիս ու իր <<հեղինակավոր>> կարծիքն է փորձում փաթաթել ժողովրդի վզին:

 

Մեկը մեկի հետևից ինչ-որ անհայտ անուն-ազգանուններով փորձագետներ, վայ-բնապահպաններ գոռում ու գոչում են Հատիս լեռան պատմամշակութային արժեքի մասին, մի վայնասուն են բարձրացրել, թե չի կարելի Հատիս լեռան գագաթին շինարարություն անել: Բա որ էդքան մտահոգ էիք, ինչի՞ 20 տարի ձայն չէիք հանում, երբ Հատիսի լանջերը անհատների կողմից սեփականաշնորհվում ու որպես արոտավայր էին ծառայեցվում, երբ որպես իբր պատմամշակութային արժեք ունեցող Հատիսի միակ այցելուները կովերն ու ոչխարներն էին, իսկ այցելության միակ նպատակն էլ խոտ ուտելն էր:

 

Հիմա հայտնվել է մի մարդ, ով պատրաստվում է միլիոնավոր դոլարների ներդրում անել, ով պատրաստվում է հազարավոր աշխատատեղեր ստեղծել, ով պատրաստվում է բազմաթիվ ենթակառուցվածքներ կառուցել, ով պատրաստվում է աշխարհում ամենաբարձր Քրիստոսի արձանը կառուցելով Հայաստանն աշխարհին ներկայանալի դարձնել, ով մեր երկրի տնտեսության զարգացման նպատակով պատրաստ է իր անձնական գումարները ծախսել, որպեսզի զբոսաշրջիկները Հայաստան գան ու մեր երկրում գումար ծախսեն: Առանձնապես մեծ երևակայություն պետք չի հասկանալու համար, որ այս ամբողջ էժանագին աղմուկն ուղղորդված ու ինչ որ մարդկանց անձնական շահերն ու ամբիցիաները բավարարելուն է ուղղված: Իսկապես ամաչում եմ այս ամենի համար:

 

Գոնե մի անգամ փորձեք վեր կանգնել ձեր անձնական շահից, կարողացեք ընդունել, որ ի տարբերություն ձեզ կա մարդ, ով մտածում է էս երկրի ապագայի մասին, ում համար միևնույնը չէ, թե ինչ կլինի իր երկրի հետ ու գործով է ապացուցում իր հայրենասիրությունը: Էնպես որ, բոլորիդ կոչ եմ անում հատ-հատ սսկվել ու հանգիստ նստել տեղներդ, մանավանդ որ աչքովս ընկավ, որ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ միայն համապատասխան թույլտվություններից ու հետազոտություններից հետո են սկսելու Քրիստոսի արձանի շինարարությունը:

 

Էստեղ են ասել՝ մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, մանավանդ, որ Ծառուկյանի նախաձեռնության վրա ցեխ շպրտելու համար ոչ ոք ճակատներդ չի պաչելու ու վաղ թե ուշ առաջինը հենց դուք եք հպարտությամբ գնալու Հիսուս Քրիստոսի արձանի մոտ նկարվելու ու գլուխ գովելու, թե տեսեք-տեսեք մեր երկրում ինչ հրաշք է կառուցվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին