Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում գազելը 5 մետր գլորվել է ձորն ու կողաշրջվել. կա վիրավոր

14 Հուլիս, 2022 17:00
Գեղարքունիքում գազելը 5 մետր գլորվել է ձորն ու կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գազել մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 80 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։   

 

 

Լրահոս

Դիտել ավելին