Կարևոր իրադարձություններ

Ինձ համար մեծ պատիվ էր հարգանքի տուրք մատուցել մարտի դաշտում զոհված հերոսների հիշատակին. Ն. Բաղդասարյան

14 Հուլիս, 2022 15:30
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Ինձ համար մեծ պատիվ էր հարգանքի տուրք մատուցել մարտի դաշտում զոհված հերոսների հիշատակին. Ն. Բաղդասարյան
ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է.
 
«Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի, մարզային և քաղաքային իշխանությունների, ՌԴ Տվեր քաղաքի հանրային պալատի ներկակայացուցիչների հետ այսօր մասնակցել եմ «Պատվո Բլուր» հուշահամալիրում 1855 թվականի Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի և հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարի բացման արարողությանը։
 
Ինձ համար մեծ պատիվ էր գտնվել մի վայրում, որտեղ հավերժացած է ոչ միայն մեր երկու ժողովուրդների դարավոր պատմությունը, այլ նաև բարեկամությունը և հարգանքի տուրք մատուցել մարտի դաշտում զոհված հերոսների հիշատակին։
Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, Գյումրի և Տվեր քաղաքների միջև համագործակցության հաստատման, «Պատվո բլուր» հուշահամալիրում Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնելու գործում ներդրած ջանքերի համար շնորհակալագիր հանձնեցի Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» տնօրեն, հոգևոր հայր Ռոման Մանիլովին։ Ներկաների հետ ծաղկիկներ խոնարհեցինք Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին