Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն (տեսանյութ)

14 Հուլիս, 2022 13:13
Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին տոնական օրվա կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ այս տոնը շատ կարևոր է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ այն խորհրդանշական է ազատության, եղբայրության և հավասարության գաղափարների համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ամենատարբեր ոլորտների զարգացման գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունն ու բարեկամական կեցվածքը:

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել այցելության կապակցությամբ: Զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և մտքեր են փոխանակել փոխգործակցության ներկա օրակարգերի և հետագա համագործակցության վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին