Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Այսօր կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը. «Հրապարակ»

14 Հուլիս, 2022 08:17
Այսօր կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը։ ՔՊ-ում հակված են ձիով հերթական պառակտիչ քայլն անել` զրկել ոչ թե բացակայությունների թույլատրելի շեմն անցած բոլոր 33 պատգամավորներին, այլ նրանցից միայն 10-14-ին:

Ինչ վերաբերում է ընդդիմության հակաքայլերին, ապա, մեր տեղեկություններով, մի քանի տարբերակ է քննարկվել` սկսած նրանից, որ կկրկնեն պաշտոններից զրկման գործընթացի սցենարը եւ միասնաբար կհրաժարվեն մանդատներից, սակայն որոշվել է «սպասել ՍԴ վերջնական որոշմանը»: Մեր աղբյուրը նաեւ ասաց, որ հիմա կբավարարվեն հայտարարություն տարածելով՝ շեշտելով գործընթացի անօրինականության մասին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին