Կարևոր իրադարձություններ

Ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ականապատման մասին

13 Հուլիս, 2022 20:16
Ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ականապատման մասին

Հուլիսի 13-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

 

Լրահոս

Դիտել ավելին