Կարևոր իրադարձություններ

Վիճաբանության ժամանակ փեսան հրկիզել է աներոջ մեքենան

13 Հուլիս, 2022 17:24
Վիճաբանության ժամանակ փեսան հրկիզել է աներոջ մեքենան

ԱՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Ս. Ա.-ի և վերջինիս փեսա Վ. Ն.-ի միջև 2022 թ. մայիսի 28-ին առաջացած վիճաբանության ընթացքում Վ. Ն.-ի կողմից ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ Ս. Ա.-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու և 340.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին