Կարևոր իրադարձություններ

Ուկրաինա մատակարարվող ամերիկյան զենքը այլոց ձեռքում չի հայտնվի. Պետդեպարտամենտ

13 Հուլիս, 2022 15:29
Ուկրաինա մատակարարվող ամերիկյան զենքը այլոց ձեռքում չի հայտնվի. Պետդեպարտամենտ

Վաշինգտոնը հետևում է Ուկրաինայում ամերիկյան զենքի կիրառմանը և վստահ է Ուկրաինայի կառավարության գործողություններում։ Այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենqինսը, փոխանցում է Украинская правда-ն։

«ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերվում  պարտականություններին՝ պաշտպանելու ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն ու կանխելու դրանց ուրիշների ձեռքում հայտնվելը կամ անօրինական տարածումը։

Դրա համար մենք ակտիվորեն համագործակցում ենք Ուկրաինայի հետ ապահովելու օգնության վերաբերյալ հաշվետվությունը, նույնիսկ այնպիսի բարդ հակամարտության պայմաններում, որը մենք տեսնում ենք»,-ասել է նա։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ «վստահություն ունեն ուկրաինական կառավարության նկատմամբ և նրանում, ինչը անում է»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին