Կարևոր իրադարձություններ

Երևանյան լճից քաղաքացու մարմին է դուրս բերվել

13 Հուլիս, 2022 14:34
Երևանյան լճից քաղաքացու մարմին է դուրս բերվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Երևանյան լճից քաղաքացի Ս. Ս.-ի (ծնված 1959 թ․) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին