Կարևոր իրադարձություններ

Շրի Լանկայում ցույցերի ֆոնին՝ նախագահն ընտանիքի հետ լքել է երկիրը

13 Հուլիս, 2022 14:08
Շրի Լանկայում ցույցերի ֆոնին՝ նախագահն ընտանիքի հետ լքել է երկիրը

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան լքել է երկիրը՝ պաշտոնապես հրաժարական ներկայացնելուց քիչ առաջ։ Այս մասին հայտնում է aljazeera-ն:

Ռաջապակսան և իր կինը Ան-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռով թռել են Մալե (Մալդիվներ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաջապակսան պաշտոնապես հրաժարական կտա այս շաբաթ, իսկ խորհրդարանականները նոր նախագահ կընտրեն հուլիսի 20-ին։

Երկրում բողոքի ցույցերը երկրում սկսվել են ապրիլին՝ ֆինանսատնտեսական ճգնաժամ սկսվելուց հետո, ինչը փաստացի կաթվածահար արեց Շրի Լանկայի տնտեսությունը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին