Կարևոր իրադարձություններ

Գերմանիան ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածխից և նավթից

13 Հուլիս, 2022 13:06
Գերմանիան ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածխից և նավթից

Գերմանիան օգոստոսի 1-ից ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ նաև նավթից։ Այս մասին հայատարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսին, փոխանցում է Reuters-ը։

«Յուրաքանչյուրը, ով ծանոթ է «Դրուժբա» նավթամուղի պատմությանը, որը խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, գիտի, որ այդ կախվածությունից ազատվելը դյուրին գործ չէ, սակայն դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից», - նշել է Կուկիսը։

Նրա խոսքով՝ այժմ Գերմանիայի համար ամենաբարդը ռուսական էներգետիկ ռեսուրսներին այլընտրանք գտնելն է լինելու, ինչի համար Գերմանիան արագորեն զարգացնում են հեղուկ բնական գազի ընդունման համար նախատեսված տերմինալները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին