ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին՝ ժամը 18։30-ին նիստ կգումարի, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն է։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրեց արտահերթ նիստ և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։