Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ը կտուգանվի

13 Հուլիս, 2022 11:04
ՀԷՑ-ը կտուգանվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։

Որոշումը կընդունվի այսօրվա կայանալիք նիստում։

Ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։

Նշվում է, որ ՀԷՑ–ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին