Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում մեքենաների բախումից քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

13 Հուլիս, 2022 10:08
Արագածոտնում մեքենաների բախումից քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ մասամբ փակել է ճանապարհը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին