Կարևոր իրադարձություններ

Բռնկված հրդեհների վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել

13 Հուլիս, 2022 08:30
Բռնկված հրդեհների վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել

Հուլիսի 9-13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Արմավիրի մարզի Հովտամեջ և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 49 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

 

Լրահոս

Դիտել ավելին