Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերեցին թաքցված կասկածելի զանգվածը

12 Հուլիս, 2022 21:30
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերեցին թաքցված կասկածելի զանգվածը

Հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվական ծառայությունից։

 Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են հագուստում թաքցված լիրիկա և էքստազի տեսակի թմրամիջոցներին նմանվող 7 դեղահաբեր:
 

Լրահոս

Դիտել ավելին