Կարևոր իրադարձություններ

Հրդեհ թիվ N զորամասերից մեկում

12 Հուլիս, 2022 20:40
Հրդեհ թիվ N զորամասերից մեկում

Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին