Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Կարբի գյուղում

12 Հուլիս, 2022 19:20
Հրդեհ՝ Կարբի գյուղում

Հուլիսի 12-ին, ժամը 17։37-ին Արարգածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին