Կարևոր իրադարձություններ

Փոխըմռնման հուշագիր՝ ԵՄ պատվիրակության հետ

12 Հուլիս, 2022 18:54
Փոխըմռնման հուշագիր՝ ԵՄ պատվիրակության հետ
Հուլիսի 12-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ստեղծագործական արդյունաբերությունների զարգացման կատալիզացումը» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «KATAPULT ստեղծագործական աքսելերատոր ծրագիրը»։
Այն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի կողմից։
 
Այս առիթով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ՀԲԸՄ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև։
 
«Ստեղծարարությունը պահանջում է իրավական դաշտ, վստահելի գործընկերներ, ամուր ցանցեր, նորարար դերակատարներ, հատուկ և այլընտրանքային ֆինանսավորում ու մշտական, համագործակցային և մասնակցային աշխուժություն: Ապահովել միջավայր և լավագույն պայմաններ բարեկեցության և կենսաապահովման աղբյուր համարվող ստեղծարարության համար՝ ահա՛, թե ինչի մասին է այս նախագիծը», - նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը։
 

Լրահոս

Դիտել ավելին