Կարևոր իրադարձություններ

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի եղբայրը՝ Պապ Այվազյան կրտսերը

12 Հուլիս, 2022 16:50
Հեղինակ՝ Գարիկ Այվազյան
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի եղբայրը՝ Պապ Այվազյան կրտսերը

Երևանում ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի եղբայրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայրը` Գարիկ Այվազյանը։

«Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը ...»,- գրել է նա։
 
Պապ Այվազյանը ծնվել է 2001 թվականի Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում։

Ծառայությունն անցել է Ջրականում, ապա կամավորագրվել Դրմբոնի զորամասի հատուկ ջոկատային ստորաբաժանմանը։

44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Մատաղիս-Թալիշ հատվածում ընթացող մարտերին։ 

Նրա անունը ԱՀ ՊՆ-ի կողմից սեպտեմբերի 29-ին հրապարակված զոհվածների ցուցակում կա, սակայն մարմինը այդպես էլ չեն գտել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին