Կարևոր իրադարձություններ

«Porsche»-ի դեռ չներկայացված սուպերքարի ամբողջ խմբաքանակը վաճառվել է

19 Հոկտեմբեր, 2015 20:38
«Porsche»-ի դեռ չներկայացված սուպերքարի ամբողջ խմբաքանակը վաճառվել է

Porsche ընկերությունը վաճառել է 911 սուպերքարի նոր մոդիֆիկացիայի ամբողջ խմբաքանակը, որը դեռ նույնիսկ պաշտոնապես չի ներկայացվել: Այս մասին գրում է Autogespot պարբերականը, որը հրապարակել է այդ ավտոմեքենայի ռենդերը և ապրանքանիշի հաճախորդներից մեկի անանուն հաստատումը, որի համաձայն՝ լուսանկարում պատկերված մեքենան իսկապես հենց այդ տեսքն ունի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր մոդիֆիկացիան կկրի R ինդեքսը՝ 1967 թ. թողարկված 911 R յուրահատուկ մրցավազքային կուպեի 50-ամյակի պատվին: Մեքենան կունենա 475-ուժային 3,8-լիտրանոց շարժիչ:

Բացի դրանից՝ R մոդիֆիկացիան Porsche 911 GT3 կուպեից զգալիորեն թեթև կլինի, որի քաշը 1430 կգ է:

Շշուկների համաձայն՝ կթողարկվի R տարբերակի 600 ավտոմեքենա: Մոդելի պրեմիերան տեղի կունենա 2016 թ. հունիսին:

 

Լրահոս

Դիտել ավելին