Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյան

12 Հուլիս, 2022 15:44
Հայաստանը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին՝ Մոնղոլիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-մոնղոլական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին