Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Կրում ես պատասխանատվություն, ապա ստիպված ես գտնել լուծումեր. Գագիկ Ծառուկյան

12 Հուլիս, 2022 13:37
Կրում ես պատասխանատվություն, ապա ստիպված ես գտնել լուծումեր. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Պարո՛ն Ծառուկյան, շաբաթ օրը ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ ազդարարվեց Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին։ Ինչո՞վ էր պայմանավորված միանգամից նման հնչեղության անհրաժեշտությունը։

-Այս գաղափարը եւս մեկ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու եւ աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր հյուրեր ընդունելու համար։ Պատերազմից ու այսքան աղետներից հետո մենք իրավունք չունենք փակվելու մերմեջուկտրվելու աշխարհից։ Լրիվ հակառակը. մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ նայելու աշխարհին, բացվելու աշխարհի համար, նորովի ներկայանալու։

Մենք պետք է ուժ գտնենք՝ ասելու, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդն ուրախությամբ կընդունեն բոլոր բարեկամ պետություններիցհյուրերի։ Հայաստանն աշխարհում բազմաթիվ բարեկամ երկրներ ունի, բայց նրանց թիվըպետք է մշտապես մեծանա։ Այսօրվա աշխարհում մենքպետք է շատ ակտիվ լինենք, պիտի ամեն առիթ օգտագործենքմեր փոքր, բայց գեղեցիկ, մշակութային ուհոգեւոր մեծ ժառանգությամբ երկրի մասին պատմելու համար։ Պիտի ստեղծենք առիթներ՝ պատմելու աշխարհին, որ այստեղ ապրում է աշխատասեր, խաղաղասեր ու հյուրընկալ ժողովուրդ։

Գաղափարի իրականացման ընթացքում ես շատ կարեւորում եմ միջազգային հեղինակավոր կառույցների հետ մշտական աշխատանքը,եւ, բնականաբար, ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն այդ շարքում առաջիններից է։

-Արձանի գաղափարին «դեմ» կարծիքները եղել են առաջին իսկ օրվանից եւ կան նաեւ այսօր։ Սա ձեզ չի՞ անհանգստացնում։

-Գիտեք, ես ապրել եմ բավականին բարդ ու իրադարձություններով լի կյանք, շատ բան եմ տեսելու հաստատ միամիտ մարդ չեմ։ Ձեր կարծիքով՝ ես չգիտեի՞, որլինելու են դեմ կարծիքներ, ընդդիմախոսներ։ Նույնիսկ եթե, Քրիստոսի արձանի փոխարեն, ես դրախտը բերեի Հայաստան, միեւնույնն է, լինելու էին մարդիկ եւ շրջանակներ, որ դեմ էին խոսելու՝ իրենց սեփական կարծիքն արտահայտելով, լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի։ Ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետեւյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին եւ առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ։

Արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը։ Բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, նրանց հետ ես ընթացքում ունեցել եմ զրույցներ, լսել եմ նրանց խոսքըեւ երբեքչեմ պարտադրել իմ կարծիքը։

– Համարում ենք շինարարությունը սկսված։ Ո՞րն է շարունակությունը, սպասել բացմա՞նը։

-Նախ պետք է ասեմ, որ հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ մենք դիմել ենք պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ութույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: Աշխատանքները սկսելուն պես ես ունեմ մի գաղափար, որ արձանի կառուցման ամբողջ ընթացքը տեսանելի լինի մարդկանց համար, հայ ժողովրդի համար, տարբեր երկրներում ապրող մարդկանց համար, միջազգային կառույցների, բոլորի համար։

Այդ նպատակով պլանավորում եմ ստեղծել արձանի կառուցման տեղեկատվական կենտրոն, որը կաշխատի հանրության հետ, լրատվամիջոցների հետ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Ու այս հարցում ունենք շատ հետաքրքիր գաղափարներ։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ մարդիկ հետեւեն շինարարությանը, ով ինչպես կամենում է, դառնա մասնակիցը այս սիրուն գաղափարի։

Մենք այսօրվանից պետք է պատրաստվենք նոր տուրիստական հոսքերի։ Տուրիզմը հնարավորություն է տալիս ժողովուրդներին ճանաչել միմյանց, ներկայացնել սեփականը եւտեսնելուրիշինը։ Տուրիզմը մեր աշխարհը դարձնում է ավելի խաղաղ ու ավելի հետաքրքիր։ Վստահ եմ՝ արձանի կառուցումը դեպի Հայաստան եւ տարածաշրջան բերելու է նոր տուրիստական ու ֆինանսական հոսքեր,իսկ դա ենթադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծում, նոր աշխատատեղեր, նոր նախագծեր։

-Դուք անընդհատ շեշտում եք նոր գաղափարների, նոր նախագծերի կարեւորության մասին։ Նույնիսկ արձանի գաղափարում շեշտում եք տնտեսական նոր քաղաքականության անհրաժեշտության մասին։ Կարելի՞ է ենթադրել, որ հին տնտեսական մոդելներն արդեն արդյունավետ չեն։

-Աշխարհում հիմա բառի ամենավատ իմաստով տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն։ Քանդվում են տասնամյակներով ստեղծված տնտեսական կապերը, քանդվում են լոգիստիկայի, բեռնափոխադրումների՝ տասնամյակներով ձեւավորված ուղիները։ Փոխադարձ սանկցիաները ահռելի ազդեցություն են թողել բանկային համակարգի վրա, կապիտալի տեղաշարժի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։

Էներգակիրների, նավթի գինը կտրուկ բարձրացել է։ Փոխադարձ սանկցիաները վատացնում են պետությունների տնտեսական աճի հնարավորությունները։ Դրանք էապես վատացնում են բնակչության բոլոր խավերի, հասարակությունների կենսամակարդակը։ Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսություննիր վրա զգալու է համաշխարհային տնտեսական պրոցեսների հետեւանքները։

Սա այն հարցն է, որ մի կողմից մենք մեր ժողովրդի հետպետք է պարզ խոսենք, մյուսկողմից՝ մերողջ մտավոր ռեսուրսը, հնարավորությունները մոբիլիզացնենք՝ հասկանալու համար, թե ինչպես դիմակայել, եւ գուցեորոշ ճյուղերում զարգացման հնարավորություններ ստանանք։ Տնտեսական աճի, տնտեսական զարգացման մասին հին պատկերացումներն արդեն չկան։ Եթե մենք մնացինք հին պատկերացումներից կառչած, ապա մեզ ոչ մի լավ բան չի սպասում։ Մենք պետք է կարողանանք լինել ավելի ճկուն, ավելի ժամանակակից, ավելի արագ։

-Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել համաշխարհային տնտեսական նոր խնդիրներին։ Հայաստանում արվու՞մ են բավարար քայլեր դիմակայելու համար։

-Իմ կարծիքով՝ Հայաստանում պետական համակարգի գործունեությունըպետք է լինի հակաճգնաժամային։ Միայն նման տրամաբանությամբ է հնարավոր ճիշտ արձագանքել։ Մենքունենքսուր խնդիրներ, ունենք ավելի երկարաժամկետ խնդիրներ,եւ դրանք բոլորըպետք է հաշվարկել ուլուծումներ գտնել։ Լարսի խնդիրը, օրինակ, սուր ճգնաժամ է. օբյեկտիվ առաջացել է սուր խնդիր, եւ գյուղմթերքների արտահանման այս ժամանակահատվածում մեզ համար դա շատ բարդ խնդիր է։ Դրամի փոխարժեքը լուրջ խնդիր է, արտադրողները, արտահանողները մեծ դժվարությունների առաջ են կանգնում՝ վառելիքի գներ, ընդհանուր գնաճ։ Հայաստանի տնտեսության համար պետք է նոր, ճիշտ տնտեսական քաղաքականություն, որը հաշվի կառնի աշխարհում ստեղծված իրավիճակը, հսկայական անորոշությունները։ Այսօր ոչոքչգիտի, թե դա որքան է շարունակվելու։ Հայաստանին պետք են ներդրումներ։ Դա մեր թթվածինն է։ Հայաստանին պետք են խոշոր հեռանկարային ծրագրեր, որոնց համար պետք է գտնել թե՛ դրսից ռեսուրս, թե՛ մոբիլիզացնել ներքինռեսուրսները։ Բացառիկ աշխատելու հնարավորություններ պետք է տալ փոքրումիջին բիզնեսին։ Եթե այստեղ գնացին փլուզումներ, չենք կարողանալու դեմը առնել։ Սա տնտեսական կայունության կարեւոր գործոնն է։

-Պարո՛ն Ծառուկյան, նկատելի է, որ այս փուլում Ձեր հանրային ակտիվությունը նվազել է. ինչո՞վ եք սա բացատրում։

-Ի՞նչ ասել է հանրային ակտիվություն։ Հայաստանի համար խոշոր հեռանկարային նախագիծ սկսելը, մերպետությունը աշխարհին ներկայացնելու իմ անձնական ջանքերը հանրային ակտիվությո՞ւն է, թե՞ ոչ։ Պատերազմից հետո մեր մարզական լուրջ հաջողությունները, մեր դրոշի բարձրացումը աշխարհի մարզադահլիճներում հանրային ակտիվության արդյո՞ւնք է, թե՞ ոչ՝ որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Մայիսի 9-ին, հունիսի 1-ին եւ մյուս կարեւոր օրերին մեծամասշտաբ հանրային միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը ակտիվություն չէ՞, մերհերոսների երեխաների համար ճամբարների կազմակերպումը հանրային ակտիվություն չէ՞։ Դեսպանների, միջազգային կառույցների հետ մշտական շփումները, հանրային դեմքերի հետ հանդիպումները. այս ամենը հանրային ակտիվություն չէ՞։ Եվ ամենակարեւորը՝ ես կարող եմ հանգիստ քայլել Երեւանի փողոցներով, մեր գյուղերով ու մյուս քաղաքներով, հանդիպել մարդկանց, հանգիստ զրուցել, ջան ասել, ջան լսել, օգտակար լինել մարդկանց, լսել նրանց առաջարկությունները. դրանից լավ հանրային գործունեություն կա՞։ Այս առումով ես Հայաստանի ամենաակտիվ հանրային դեմքերից մեկն եմ։ 

– Բայց չենք կարող ասել, որ նույն ակտիվությամբ է գործում ԲՀԿ-ն։

– Իհարկե, չենք կարող։ Եղել են ընտրություններ, եւ կան արդյունքներ, ու կուսակցությունը պարտավոր է անել հետեւություններ։ ԲՀԿ-ում կա երիտասարդ գործիչների մի լավ թիմ՝ մեր նախկին պատգամավորներից, այլ գործիչներից, որոնց ես հրավիրել եմ ու պարզ ասել՝ գնացե՛ք, մշակե՛ք կուսակցության «թարմացման» ծրագիրը, դրանում հաշվի առե՛ք նորիրողությունները՝ նորմոտեցումներով, նոր տեսլականներով։ Տվել եմ լիակատար ազատություն։ Եվ դա ճիշտորոշում է։ Բազմաթիվ ԲՀԿ-ականների Դուք կարող եք տեսնել տարբեր հարթակներում, ակտիվ մասնակցում են քննարկումների եւ հայտնում շատ դեպքերում բացառապես իրենց անձնական տեսակետները։ Եվ դա նույնպես իմ ցանկությունն է եղել։ Ես համարում եմ մեծ ձեռքբերում, երբ քոթիմում ձեւավորվում է ինքնուրույն, բանիմաց գործիչներինոր սերունդ։ Նրանց տրված է ժամանակ եւ ազատություն կուսակցության նոր փուլի մշակումների համար։ Երբ նրանք պատրաստ կլինեն, երբ թիմը պատրաստ կլինի, կանցկացվի համագումար,եւ կսկսվի հանրության հետ աշխատանքի, բաց երկխոսության նոր փուլը։

– Այդ գործիչներից շատերին մենք տեսնում ենք նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ։ Սա նո՞ւյնպես նոր քաղաքականության մի մասն է։

-Դա եղել է իմ անձնական որոշումը։ «Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր տարբեր կարծիքների, տեսակետների, քաղաքակիրթ բանավեճերի հարթակ է։ Տարբեր թեմաներ, սուր խնդիրներ քննարկվում են բաց ու հարգալից մթնոլորտում։ Քաղաքական բոլորթեւերի ներկայացուցիչներն այստեղ լինում են մշտապես։ Մեր նախկին պատգամավորներից ոմանք հանդես են գալիս նոր կարգավիճակով՝ քաղաքական, տնտեսական մեկնաբանների, մոդերատորների կարգավիճակով։ Դա շատ լավ է։ Դա է իսկական հանրային գործունեությունը։ Կյանքը պատգամավորական մանդատը չէ, կյանքը պիտանի մարդ լինելումեջ է։

-Վերջին հարցը. Ձեր գնահատականները համաշխարհային տնտեսական դժվարություններին, մեր երկրի տնտեսական եւոչ միայն տնտեսական մարտահրավերներին, իհարկե, հետաքրքիր են, բայց Ձեր խոսքում ես ճի՞շտ եմ նկատում հոռետեսություն, մի տեսակ տագնապ՝ ապագայի հանդեպ։

-Պատասխանեմ՝ ոչ։ Ես չեմ կարող լինել հոռետեսեւ, առավել եւս, հանրությանը նման բան հաղորդել։ Ինձ մոտ լավատեսական կամ հոռետեսական չէ հարցադրումը,ինձ մոտ այլ կերպ է դրված հարցադրումը՝ աշխատո՞ւմ ենք , թե՞ ոչ,ճի՞շտ ենք գնահատում իրավիճակը, ճի՞շտ ենք գնահատում ռիսկերը, թե՞ ոչ,կարողանո՞ւմ ենք ճիշտ արձագանքել, թե՞ ոչ։ Իմ կյանքում միշտ է այդպես եղել. սա նոր չէ։ Ես ամբողջ կյանքս կրել եմ պատասխանատվություն շատ մեծ թվով մարդկանց համար, ու դա ինձ մոտ ձեւավորել է մտածողության այդ տիպը։ Երբ դու կրում ես պատասխանատվություն, ապա դու ստիպված ես միշտ գտնել լուծումեր, երբեք չհանձնվել։

 

Լրահոս

Դիտել ավելին