Կարևոր իրադարձություններ

ՆԳ նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար. Կարեն Անդրեասյան

12 Հուլիս, 2022 12:42
ՆԳ նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար. Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ԱԺ-ի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է Ներքին գործերի նախարարության ստեղծմանը։

«Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ուզում եմ հատուկ շեշտել՝ ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար: 

Ոստիկանությունը շարունակելու է պահպանել իր շատ կարևոր դերակատարումը, բայց լինելու է սիրտը, մի կարևոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը: Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք լավագույն լուծումը, և մենք զրոյից չենք ստեղծելու նախարարություն, մենք վերցնելու ենք ԱԻ նախարարության հենքը և այնպիսի մոդել ենք առաջարկում, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա և արդեն եղած ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և կարողանանք ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,- ասել է  նախարարը:

«Ուզում եմ ընդգծել՝ սա ավտոմատ ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ»,- նշել է Անդրեասյանը։

Նաախարարի խոսքով՝ տասնօրյա ժամկետում նախատեսում են օրենսդրական փաթեթի լրամշակում, որից հետո սեպտեմբերին այն կդրվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին