Կարևոր իրադարձություններ

Իրանը նախատեսում է ՌԴ-ին անօդաչուներ մատակարարել. Սալիվան

12 Հուլիս, 2022 12:25
 Իրանը նախատեսում է ՌԴ-ին անօդաչուներ մատակարարել. Սալիվան

Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք տեղափոխող ԱԹՍ-ներ: Այս մասին հայտարաել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ Իրանը նաև նախատեսում է ռուսական ուժերին սովորեցնել կիրառել այդ անօդաչու սարքերը։

«Թեհրանը կբախվի Վաշինգտոնի ճնշմանը, եթե հրաժարվի վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին»,-զգուշացրել է պաշտոնյան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին