Կարևոր իրադարձություններ

Պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա. Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳՆ-ի ստեղժման մասին

12 Հուլիս, 2022 11:52
Պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա. Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳՆ-ի ստեղժման մասին

Ներքին գործերի նախարարությունը կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականաության ավելացմանը: Այդ և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից՝ համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից՝ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա:

Վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվեցին նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ առանձնահատկությունները, և այսօրվա լսումների նպատակը հանրությանը ևս այս կարևոր բարեփոխումներին մասնակից դարձնելն է»,- նշել է Քոչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին