Կարևոր իրադարձություններ

Վերջին անգամ ՀՀ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում եղել է 10 տարի առաջ. Մարուքյան

12 Հուլիս, 2022 11:10
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
 Վերջին անգամ ՀՀ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում եղել է 10 տարի առաջ. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:

«Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։

Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։

Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։

Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին