Կարևոր իրադարձություններ

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. կա 4 վիրավոր

12 Հուլիս, 2022 00:20
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ մակնիշի բեռնատարը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վիրավորների  մեջ են նաև բժիշկն ու բուժքույրը: 

Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ЗИЛ-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին