Կարևոր իրադարձություններ

«Արթիկ» ՔԿՀ-ում բռնվել է անհաջող ներնետում իրականացրած նախկին դատապարտյալը

11 Հուլիս, 2022 23:48
«Արթիկ» ՔԿՀ-ում բռնվել է անհաջող ներնետում իրականացրած նախկին դատապարտյալը

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ:Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից։

Վերջիններս ահազանգել են ներնետման դեպքի մասին, ինչի հետևանքով պահպանության ապահովման բաժնի ծառայողները, անմիջապես իրականացնելով համապատասխան գործողություններ, հիմնարկի արտաքին տարածքից բռնել են «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին, որն իրականացրել էր ներնետումը:

 Զննությամբ պոլիէթիլենային շշում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, լիցքավորման սարքեր և ականջակալ:

Լրահոս

Դիտել ավելին